Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Աշուն-ձմեռ սեզոնի 4 կարեւորագույն մթերք. news.am

Աշուն-ձմեռ սեզոնի 4 կարեւորագույն մթերք. news.am

Ի՞նչ մթերքներ է պետք աշնանն ու ձմռանն ավելի հաճախ ուտել առողջության եւ էներգիայի նորմալ մակարդակի պահպանման համար: Իհարկե, նման մթերքները շատ են, բայց մասնագետները խորհուրդ են տալիս դրանցից մի քանիսը ներառել սննդաբաժնի մեջ:

1. Թթու դրած կաղամբ

Թթու դրած կաղամբը ո՛չ միայն համեղ է, այլեւ առողջության համար` օգտակար: Դրա մեջ ասկորբինաթթվի եւ բետա կարոտինի պարունակությունը նույնիսկ ավելի շատ է, քան թարմ կաղամբում, ինչն այն աշնանային եւ ձմեռային հրաշալի ուտեստ է դարձնում:

2. Չրեր

Մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին խուրմա, թզաչիր, չամիչ եւ ծիրանաչիր ավելի հաճախ ուտել: Չորացված մրգերում շատ են բջջանյութը, վիտամիններն ու հանքանյութերը, օրինակ՝ կալիում, որն անհրաժեշտ է աղիների նորմալ գործունեության համար: Դրանից բացի, դրանք բավարար քանակով ամինաթթու են պարունակում: Հարկ է ուշադրություն դարձնել, որ չրերի մեջ շաքար շատ չպարունակի:

3. Կարտոֆիլ

Կարտոֆիլը պարունակում է առողջության համար կարեւոր ամինաթթուներ, նաեւ՝ կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, С վիտամին: Կարտոֆիլը նաեւ արժեքավոր բջջանյութի աղբյուր է:

Իհարկե, կարտոֆիլից պատրաստված ոչ բոլոր ուտեստներն են օգտակար. մասնագետներից շատերը պնդում են, որ ցանակալի է ուտել եփած կամ գոլորշու վրա պատրաստված կարտոֆիլը: Իսկ ահա տապակած կարտոֆիլը կամ ֆրին այնքան էլ օգտակար չեն, նաեւ քիչ կալորիաներ են պարունակում:

4. Սեզոնային մրգեր

Մրգերը օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր են: Սեզոնային մրգերում, ինչպիսիք են արքայանարինջը եւ մանդարինը, շատ օգտակար նյութեր են պարունակում, ուստի խորհուրդ է տրվում այն օրաբաժնի մեջ ներառել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Molomo.Ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ